Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը

6.04.2024 - 19:15 դիտում

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը, նշել, թե Բաքվի կողմից իրավիճակը նպատակաուղղված սրելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Նշվում է, թե, իբր, Հայաստանի կողմից պաշտպանական գործողությունների ինքնիշխան իրավունքը «լեգիտիմ չէ և սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի համար»:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ Բաքվի գործողությունները «համապատասխանում են միջազգային իրավունքին և սպառնալիք չեն ստեղծում հարևան երկրի համար»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ