Ադրբեջանը Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի սեփական խախտումները. Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ակնհայտ է, որ սա պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։ Հրադադարի ռեժիմը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են մշտական միջազգային մեխանիզմներ»,– գրել է Փաշինյանը։
#Azerbaijan is continuously attributing its own ceasefire violations to #Armenia. Obviously, this is a creation of a pretext for new military aggression against #Armenia. A permanent international mechanism is needed to maintain the ceasefire regime and provide border security.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 17, 2022