Հանրապետություն բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի. այն կիրականացվի ներքին պաշարների հաշվին

Անի Հովհաննիսյան 17.10.2022 - 19:42
17.10.2022 - 19:42 դիտում

Հոկտեմբերի 18-19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ