МИР վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերում, բացի «ՎՏԲ Հայաստանի» ենթակառուցվածքից

Աննա Կոստանյան 19.03.2024 - 16:21
19.03.2024 - 16:21 դիտում

Ռուսական МИР վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS-տերմինալներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը: Այդ մասին հայտնել է РБК-ն՝ վկայակոչելով «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցչին:

Հայաստանում գործում է ՎՏԲ-ի 53 մասնաճյուղ, որոնցից 22-ը գտնվում է Երևանում: Հաճախորդներին հասանելի էնաև ավելի քան 190 բանկոմատ ամբողջ երկրում:

Այժմ МИР քարտերն աշխատում են Հայաստանում և ընդունվում են տեղական բանկերի կողմից:

ՀՀ Կենտրոնական բանկից նշել են, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված:

«Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ