Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարն այն վաճառողների համար, որոնք ապահովում են արագ առաքում

27.06.2025 - 18:52 դիտում

Wildberries ընկերությունը հայտարարում է նոր արտոնյալ պայմանների մասին։ Հատուկ առաջարկը նախատեսված է հայաստանյան վաճառողների համար, որոնք աշխատում են «Վիտրինա» (DBS) և «Վիտրինա Էքսպրես» (EDBS) մոդելներով և կատարում են արագ առաքում։

Մասնավորապես «Վիտրինա» մոդելով աշխատող վաճառողների համար, որոնք պատվերը առաքում են 24 ժամվա ընթացքում, միջնորդավճարը կնվազի 2%-ով՝ նվազագույնը կազմելով 3%։

«Վիտրինա Էքսպրես» մոդելի դեպքում, երբ առաքումն իրականացվում է մեկ ժամվա ընթացքում, միջնորդավճարը կնվազի 1%-ով։

«DBS մոդելը, որը գործարկվել է անցած տարի, ակտիվորեն զարգանում է և մեծ պահանջարկ ունի ինչպես մեր գործընկերների, այնպես էլ գնորդների շրջանում։ Արագ առաքման ծառայությունն առանցքային գործոն է պատվեր ձևավորելիս՝ անկախ նրանից գնումը՝ կատարվում է B2C, թե B2B ձևաչափով։ Որքան արագ և որակյալ է առաքումը, այնքան բարձր է վստահությունը հարթակի նկատմամբ բոլոր կողմերի համար»,- նշել է վաճառողի ուժերով առաքման ուղղության ղեկավար Ելիզավետա Շլեյնը։

DBS մոդելը Հայաստանում գործարկվել է այս տարի և կարճ ժամանակում դարձել է պահանջված ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների շրջանում։ Արագ առաքումը հաճախ որոշիչ դեր է խաղում պատվեր կատարելու պահին՝ բարելավելով օգտատերերի ընդհանուր փորձը։

«Վիտրինա» մոդելը ենթադրում է, որ վաճառողը պահեստավորում է ապրանքը իր պահեստում և ինքնուրույն կազմակերպում առաքումը։ «Վիտրինա Էքսպրես» մոդելը՝ ավելի արագ տարբերակն է, որի շրջանակում վաճառողները կարող են իրականացնել առաքում մինչև 4 ժամում՝ օգտագործելով սեփական լոգիստիկ հնարավորությունները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ