«Wildberries»–ում մի շարք կանոններ կփոխվեն

Աստղիկ Խաչատրյան 15.11.2023 - 19:03
15.11.2023 - 19:03 դիտում
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի անունից կազմակերպված ստուգումից հետո Wildberries-ը ստիպված կլինի մի շարք կանոններ փոխել։ Ինչպես հայտնում են ՌԴ դատախազությունից ընկերությունը փոխել է շուկայի, վաճառողների և գնորդների հարաբերությունները կարգավորող շուրջ 20 դրույթներ։

Ըստ նոր փոփոխությունների՝ գնորդն այլևս պարտավոր չէ ապրանքի որակը ստուգել ստանալու պահին։ Ապրանքի վերադարձի օր կսահմանվի դրանից հրաժարվելու պահը։ Սա նշանակում է, որ գնորդը կարող է ապրանքը վերցնելուց հետո ստուգել դրա որակը և վերադարձնել, եթե այն սարքին չէ կամ թերություն ունի։

Մյուս փոփոխության համաձայն՝ այսուհետ գնորդը կարող է հրաժարվել ցանկացած տեսակի գնումից, այդ թվում` տեխնիկայից, ինչը նախկինում հնարավոր չէր։

«Ապրանքի առաքման ժամկետը կարող է երկարաձգվել միայն գնորդի հետ համաձայնեցման դեպքում։ Իսկ ապրանքի փոխարինման պահանջի քննարկման ժամկետը կրճատվել է»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ հավելվածը փորձարկում է նոր ծրագրային գործառույթը, որը թույլ է տալիս չեղարկել պատվերը Wildberries-ի անձնական հաշվի միջոցով:

Բացի այդ, պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու դեպքում «Wildberries»-ի ծախսերի փոխհատուցումը կպահպանվի միայն ապրանքի հետգնման ցածր մասնաբաժնի, առաքման զգալի հեռավորության և ապրանքի առանձնահատկությունների դեպքում (եթե այն մեծ է, փխրուն և այլն):

Միևնույն ժամանակ, պատվեր կատարելու պահին քաղաքացին նախապես տեղեկացվում է վաճառողին ապրանքը վերադարձնելու հետ կապված կոնկրետ փոխհատուցման չափի մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ