Time ամսագիրը «տարվա մարդ» է համարել Իլոն Մասկին

Աստղիկ Խաչատրյան 13.12.2021 - 21:13
13.12.2021 - 21:13 դիտում

Ամերիկացի գործարար Իլոն Մասկն ընտրվել է «Տարվա մարդ»՝ ըստ Time ամսագրի: Այս մասին հանդեսը բացահայտել է յութուբյան ալիքում հեռարձակման ժամանակ:

«Այս մարդն արտասովոր ազդեցություն ունի Երկիր մոլորակում կյանքի վրա և հեռանկարում, հավանաբար, նաև Երկրի սահմաններից դուրս առկա կյանքի վրա: Կլիմայի փոփոխության ճգնաժամից, անհավասարության խնդիրներից մինչև հնարավորի նոր սահմաններ. ոչ ոք ավելի լավ չի արտացոլում այս տարվա թեմաները, քան 2021 թվականի մարդը՝ Իլոն Մասկը»,- հայտարարել է ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելզենտալը:

1927 թվականից սկսած դեկտեմբերին Time-ի խմբագրությունը հայտարարում է «Տարվա մարդ» տիտղոսին արժանացած անձնավորության անունը: Նրա լուսանկարը տեղադրվում է ամսագրի շապիկին: Այս կոչմանն արժանանալու համար հստակ չափանիշներ սահմանված չեն: «Տարվա մարդ» է ճանաչվում նա, ով տարվա ընթացքում ամենաազդեցիկն է եղել հասարակության շրջանում՝ անկախ նրանից ազդեցությունը դրական է եղել, թե բացասական:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ