Skype-ն այսօրվանից կդադարի գործել

5.05.2025 - 11:06 դիտում

Skype ծրագիրն այսօրվանից կդադարի գործել։

Այս մասին է վկայում օգտատերերի էլեկտրոնային հասցեներին ուղարկված փոստային նամակը:

Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր մայիսին Skype-ի աջակցությունը դադարեցնելու և օգտատերերի հաշիվները Microsoft Teams ծառայությանը տեղափոխելու ծրագրերի մասին։

«Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Skype հարթակը գործարկվել է 2003 թվականին և Microsoft-ի կողմից ձեռք է բերվել 2011 թվականին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ