PKK-ն պաշտոնապես հրաժարվում է ազգային պետություն ստեղծելու իր նպատակից և դադարեցնում է զինված պայքարը. Օջալան

9.07.2025 - 12:20 դիտում

Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը տեսաուղերձով կոչ է արել  կուսակցության (PKK) զինյալներին կամավոր զենքը վայր դնել։ Նա հաստատել է, որ կուսակցությունը պաշտոնապես հրաժարվում է ազգային պետություն ստեղծելու իր նպատակից և դադարեցնում է զինված պայքարը։

Օջալանը նշել է, որ ուժի մեջ է մնում 2025 թվականի փետրվարի 27-ի խաղաղության և ժողովրդավարական հասարակության հաստատման մասին կոչը։ Կուսակցությունն էլ լուծարման վերաբերյալ 12-րդ համագումարում պատմական աջակցություն է ստացել շարժումից: Նաև պատրաստվել է «Ժողովրդավարական հասարակության նոր մանիֆեստ», որը փոխարինում է «Քրդստանի հեղափոխության» նախկին ուղուն։

Քրդական շարժման առաջնորդը շեշտել է, որ հասել են պատմական կետի, և այժմ առաջնահերթությունը Թուրքիայի խորհրդարանի շրջանակներում օրինական քաղաքական հարթակ ստեղծելն է ու անցումը առանց զենքի ժողովրդավարական աշխարհին։

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը դադարեցրել է իր գործունեությունը։ Եկել է նոր քայլերի ու նոր քաղաքականության ժամանակը»,- ասել է Օջալանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ