«Human Rights Watch»-ը կոչ է արել Թուրքիային անհապաղ վերացնել «Instagram»-ի արգելափակումը

Աննա Կոստանյան 12.08.2024 - 14:10
12.08.2024 - 14:10 դիտում

«Human Rights Watch»-ը (HRW) հայտարարություն է տարածել Թուրքիայում «Instagram» սոցիալական կայքի արգելափակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «Instagram»-ի մուտքն ամբողջովին արգելափակելով՝ թուրք պաշտոնյաներն իրենց  «կամայական որոշումներով» խախտել են միլիոնավոր օգտատերերի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Կոչ է արվել Թուրքիային անհապաղ վերացնել  «Instagram»-ի արգելափակումը։

HRW-ի տեխնոլոգիաների և իրավական հարցերով փոխտնօրենն էլ հավելել է՝ այն, որ կառավարությունը անհամաձայնություն ունի հարթակի որոշակի բովանդակության հետ, երբեք չի կարող պատճառ լինել այդ հարթակի մուտքն արգելափակելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ