Գործընկերություն` հանուն զարգացման

Աստղիկ Խաչատրյան 29.04.2025 - 18:33
29.04.2025 - 18:33 դիտում

Միջազգային գործընկերներ, համայնք, քաղհասարակություն. այս շղթայական համագործակցությունը Հայաստանի հյուսիսային մարզերում վերջին տարիներին իր պտուղները տվել է, այդ թվում նաև Շիրակի մարզում Lead4Shirak ծրագրի շրջանակում Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Lead4Shirak-ի շրջանակում մարզում ձևավորվել են երեք տեղական ակտիվ խմբեր, որոնք վերջին տարիներին մի շարք կարևոր նախաձեռնություններ են իրականացրել՝ ուղղված գյուղական բնակավայրերի կայուն զարգացմանը։ Ծրագրի ավարտին մնացել են հաշված ամիսներ, և այս փուլում կարևորվում է ֆինանսական նոր ներդրումների ներգրավումը՝ ապահովելու արդեն իսկ ձևավորված տեղական ակտիվ խմբերի շարունակական գործունեությունն ու կայուն զարգացումը։

0 մեկնաբանություն
0