Արմինեի երազանքը՝ Գյումրու սրտում

1.04.2025 - 19:39 դիտում

Ի թիվս բազմաթիվ միջոցառումների Արմինեի գրադարանի տարեկան ամփոփիչ միջոցառումը յուրահատուկ է իր բնույթով, որն իրականացվում է Արմինեի ծննդյան օրը: «Արմինեի գրադարանի» առաքելությունն է զարգացնել ընթերցանության և շարունակական կրթության մշակույթը, նպաստել Հայաստանում գրքասեր համայնքի ձևավորմանը: Այն ինչը երազում էր իրականացնել Արմինե Գրիգորյանը, ընկերներն են իրենց նախաձեռնություններով ու աշխատանքի միջոցով տանում այդ ուղին՝ ապրեցնելով գյումրեցի աղջկա ներկայությունն ու էներգիան:

0 մեկնաբանություն
0