G20-ի շրջանակներում Բլինքենը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ. Փրայս

5.07.2022 - 19:14 դիտում

Ինդոնեզիայի Բալի կղզում այս շաբաթ կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ կվարի Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Յիի հետ: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

Նա հայտնել է, որ հուլիսի 6-11-ն ընկած ժամանակահատվածում Բլինքենը կայցելի Բալի, ապա՝ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ:

Փրայսը նշել է, որ անհրաժեշտ է պատասխանել այն սպառնալիքին, որը միջազգային կարգի համար ներկայացնում են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ