2024 թվականին EasyPay ընկերությունը դարձավ Գյումրիի Բարեկամության զբոսայգու գլխավոր գործընկերներից մեկն ու ֆինտեխ բացառիկ հովանավորը։ Ամիսներ շարունակ ընկերությունը միանում է այգում տեղի ունեցող մի շարք նախաձեռնությունների և հանդես գալիս հատուկ առաջարկներով՝ այցելուների փորձառությունը ավելի լավը դարձնելու համար։
Կարևոր իրադարձություն էր EasyPay-ի և Բարեկամության զբոսայգու գործընկերության շրջանակում հուլիսի 27-ին անցկացված Բարեկամության բարեգործական վազքը, որն ուղղված էր Գյումրու կանաչապատմանը։ EasyPay-ի աջակցությամբ զբոսայգում տեղի ունեցավ նաև Ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ցուցադրությունը մեծ էկրանին։
Իսկ ձմեռային օրերը հիշարժան դարձնելու համար Բարեկամության այգում այժմ կարելի է օգտվել Գյումրիի ամենամեծ սահադաշտից և սահնակի վարձույթի ծառայությունից, ինչպես նաև այցելություն ունենալ Ձմեռ պապի տնակ։ Այս ամենը հասանելի է այգու այցելուներին մինչև 30% զեղչով՝ տոմսերը easywallet-ով ձեռք բերելու դեպքում։
Այս համագործակցությունը հիմնված է EasyPay-ի և Բարեկամության զբոսայգու ընդհանուր արժեքների վրա և միտված է համայնքի մարդկանց համար հիշարժան փորձառություններ ստեղծելուն։