COVID-19-ով վարակման նոր դեպքեր` սուր ընթացքով և արագ զարգացող թոքաբորբով

Աննա Կոստանյան 23.08.2021 - 13:35
23.08.2021 - 13:35 դիտում
Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, իրադրությունը շարունակում է մնալ լարված։
Երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված` կորոնավիրուսի վերջին դեպքերի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։
Միաժամանակ, վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի և հաճախ է ուղեկցվում արագ զարգացող թոքաբորբով։
Հիվանդության նոր ալիքը կանխելու համար անհրաժեշտ է հետևել կանխարգելիչ միջոցառումներին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն և պատվաստվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ