COVID-19-ի դեմ պատվաստումների ընթացքի վիճակագրությունը

Աննա Կոստանյան 17.01.2022 - 16:31
17.01.2022 - 16:31 դիտում
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների ընթացքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից՝ 2021 թվականի ապրիլի 13-ից ի վեր, 2022 թվականի հունվարի 16-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1 761 529 պատվաստում (96%-ով ավելի 09.01.2022 թ. ցուցանիշից), որից առաջին դեղաչափ` 973 944 (163%-ով ավելի 09.01.2022 թ. ցուցանիշից), երկրորդ դեղաչափ` 784 849 (72%-ով ավելի 09.01.2022 թ. ցուցանիշից), որը կազմում է ամբողջ բնակչության 26.4%-ը, բուստեր դեղաչափը՝ 2736:
Հունվարի 9-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 67 011 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 9573 է: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 32%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 66%՝ 2-րդ:
Պատվաստումների ընդհանուր թվի 54%-ը՝ 1-ին դեղաչափի 42%-ը և 2-րդ դեղաչափի 68%-ը, իրականացվել է վերջին 3 ամիսների ընթացքում:
COVID-19-ը Հայաստանում՝ 17.01.2022 թվականի ժամը 11։00-ի դրությամբ՝
• Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 347 785
• Առողջացածներ՝ 333 655
• Փաստացի բուժվողներ՝ 4594 (121 մարդ՝ մեկ օրում)
• Մահվան ելքեր՝ 8020 (1 մարդ՝ մեկ օրում)
• Մահվան ելքեր այլ պատճառով՝ 1516
• Մեկ օրում իրականացվել է 3872 թեստավորում, որից դրական են եղել 168-ը (4.3%)
• Effective Reproduction Rate՝ շուրջ 1.61 (աշխարհում՝ 1.30)
Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021 թ. առ այսօր արձանագրվել է COVID-19 143 732 (հաստատված դեպքերի շուրջ 41%) դեպք և 4245 մահ (մահվան դեպքերի շուրջ 53%):
Դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է 20.10.2021 թ.՝ 2603, իսկ մահվան դեպքերինը՝ 12.11.2021թ.՝ 70:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ