Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն անօգուտ է
Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայատարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով COP29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա արևմտյան ճնշումների մասին:
«Սա ԱՄՆ դասական մարտավարություն է։ Ամեն տարի, մինչ հաջորդ COP համաժողովը, Վաշինգտոնը մեծացնում է ճնշումը երկրի վրա, որը նախագահում է այս միջոցառումը: Մենք դա տեսանք GOP-ից առաջ 2022 թվականին Շարմ էլ-Շեյխում և անցյալ տարի Դուբայում կայացած համաժողովի ժամանակ:
Այժմ, անհասկանալի պատրվակով, մենք տեսնում ենք COP 29-ում նախագահող պետության՝ Ադրբեջանի վրա ճնշումների ավելացում: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն անօգուտ է։ Ադրբեջանի վրա մեկ անգամ չէ, որ տարբեր հարցերի շուրջ ճնշում է գործադրվել։
Խոսքը ոչ միայն պետության վրա ճնշումների անթույլատրելիության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման մասին է, այլ այն մասին, որ այս թեման պահանջում է իրական փորձագետների ներգրավում, այլ ոչ թե հերթական քաղաքական ակումբը, որը ԱՄՆ-ին ձեռնտու որոշումներ կկայացնի»,- ասել է նա: