BMW-ն բախվել է Volvo բեռնատարին

Աստղիկ Խաչատրյան 27.07.2023 - 21:17
27.07.2023 - 21:17 դիտում

ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին

Հուլիսի 27-ին, ժամը 17։53-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ «Դվին» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Կ., ծնված 1989 թ.) բախվել է «Volvo» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ս. Ա.)։

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ