Այսօր՝ մարտի 17-ին, Audi-ն հայտարարեց, որ մինչև 2029 թվականը կրճատելու է 7,5 հազար աշխատատեղ։ Ընկերությունը նշում է, որ սա թույլ կտա նրան միջնաժամկետ հեռանկարում խնայել մոտավորապես 1 միլիարդ եվրո տարեկան։ Կրճատումները կվերաբերեն վարչական ստորաբաժանումներին և զարգացման բաժիններին։ Audi-ում հայտնել են, որ կրճատումների ծրագիրը արդեն համաձայնեցված է աշխատողների շահերը ներկայացնող արտադրական խորհրդի հետ։ Մնացած աշխատակիցների համար աշխատանքային երաշխիքները կերկարացվեն մինչև 2033 թվականը։
Audi-ն դարձել է ևս մեկ ավտոարտադրող, որը կրճատում է աշխատատեղերը՝ պահանջարկի նվազման, ծախսերի աճի, չինական ընկերությունների հետ մրցակցության սրման և այլ դժվարությունների պայմաններում։ Ավելի վաղ Volkswagen-ն էլ էր հայտարարել 35 հազար աշխատատեղերի կրճատման մասին, սակայն հիմնականում՝ առանց ուղիղ ազատումների, այլ նոր աշխատակիցների աշխատանքի չընդունման հաշվին։ Porsche-ն նույնպես կրճատում է 3,9 հազար աշխատող։ Այսպիսով, VW խմբի (որի մաս է կազմում Audi-ն) ընդհանուր կրճատումների պլաններն արդեն հասել են 48 հազար աշխատատեղի։
Ի դեպ, 2019 թվականից ի վեր Audi-ն արդեն կրճատել է 9,5 հազար աշխատող, ընդ որում, այն ժամանակ դա վերաբերել էր արտադրական ստորաբաժանումներին, ոչ թե վարչական բաժիններին։