iPhone-ն ու iPad-ը հնարավոր կլինի կառավարել աչքերով

Apple-ը հայտարարել է Eye Tracking ֆունկցիայի մասին, որը հնարավորություն կտա iPhone-ը և iPad-ը  կառավարել աչքերով։

Apple-ը մամուլի հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով մատչելիության առանձնահատկությունների մասին։

Դրանք բոլորը կհայտնվեն մինչև տարեվերջ, ամենայն հավանականությամբ iOS 18-ում և iPadOS 18-ում, որոնք կներկայացվեն հունիսին կայանալիք WWDC 2024-ին։

Հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան կառավարել iPhone-ն ու iPad-ը՝ օգտագործելով իրենց հայացքը։ Առջևի տեսախցիկը պատասխանատու կլինի աչքերին հետևելու համար:

Related posts

ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը՝ աշխարհի առցանց առաջնության արծաթե մեդալակիր