2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ նիստի արդյունքում ընդունված որոշմամբ տարկետում է տրվել վերոնշյալ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու, որոնցից բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող 141 քաղաքացիներին տարկետումը տրվել է մինչև ուսումնառության ավարտը՝ 2029 թ․ ամառային զորակոչը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով սովորող 3 քաղաքացու՝ մինչև ուսումնառության ավարտը՝ 2027 թ․ ամառային զորակոչը։

Քաղաքացիների համար վերոնշյալ որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

Որոշմամբ սահմանված պահանջները չկատարելու դեպքում սովորողները համարվում են սույն որոշման շրջանակում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության 2025 թ․ ձմեռային զորակոչի ընթացքում:

2024 թ. ամառային զորակոչից տարկետում էր տրվել ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող 134 քաղաքացու՝ 133-ը` բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), 1-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրով։

Related posts

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան