Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք) և ֆիզիկական անձի՝ 515 հա մակերեսով հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

«Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի սեպտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք)՝ ընդհանուր 515 հա մակերեսով և 37 միլիոն 31 հազար դրամ կադաստրային արժեքով 11 հողատարածքների աճուրդները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Դատախազությունը կդիմի Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան