Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը, որին մասնակցեց 16 երկիր։

13-ամյա Naré-ն «BOO!» երգի կատարմամբ ընդհանուր 202 միավորով գրավեց առաջին հորիզոնականը՝ Հայաստանին երրորդ անգամ բերելով հաղթանակ:

Մեծ շոուից առաջ Naré-ի տեսահոլովակը YouTube-ում գրանցել է 1 միլիոն դիտում ու շարունակում է մնալ առաջատարը։

Նարեի BOO! երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։

Related posts

Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ