Բանակ են մեկնել Ախուրյանի նորակոչիկները

Բանակ են մեկնել Ախուրյանի նորակոչիկները

Շիրակի մարզում 2025 թվականի ամառային զորակոչը շարունակվում է, այսօր Ախուրյան համայնքից պարտադիր զինվորական ծառայության են մեկնել մի խումբ զինակոչիկներ։

Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանի, ծնողների, հարազատների հետ ներկա են գտնվել հայոց բանակ ճանապարհելու արարողությանը:

Մարզպետի տեղակալը ողջունել է նորակոչիկներին և մաղթել անվտանգ ու խաղաղ ծառայություն։

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել