ՌԴ-ն ու ԱՄՆ-ը քննարկում են ուկրաինական հակամարտությունը. Կիևի կարծիքը կարող է քննարկվել հետագա փուլերում. Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այժմ քննարկում են ուկրաինական հակամարտությունը. Կիևի կարծիքը, հնարավոր է, քննարկվի հետագա փուլերում՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա տեղեկացրել է, որ Ալյասկայում սպասվող՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ավարտին փաստաթուղթ չի նախատեսվում ստորագրել: Պաշտոնյայի խոսքով՝ առաջնորդները միայն կձևավորեն պայմանավորվածությունների և փոխըմբռնման շրջանակը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ առաջիկա բանակցությունների արդյունքները կանխատեսելը սխալ կլինի:

Պեսկովը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աննախադեպ անսովոր մոտեցում է ցուցաբերում ամենաբարդ հարցերի լուծման հարցում, և Մոսկվայում դա գնահատում են:

Related posts

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում 1346 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան

Պապիկյանը պարգևատրել է ՊՆ-ում պաշտոնավարումն ավարտող երկու խորհրդականներին