Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները

Վլադիմիր Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Դա կապված է Կիևում ամերիկացիների շփումների նախապատրաստման և անցկացման հետ»,- պարզաբանել է պաշտոնյան:

Այսօր ՌԴ նախագահը բանակցություններ կվարի Մոսկվա ժամանած ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ: Պեսկովը հավելել է, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ նոր գաղափարների մասին չէ խոսքը: Նա նաև կոչ է արել կանխատեսումներ չանել և սպասել հանդիպմանը:

Նախօրեին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ իր բանագնացները Մոսկվա այցի ժամանակ առաջարկ կներկայացնեն Ուկրաինայում հակամարտության դադարեցման վերաբերյալ: Նա նախաձեռնության մանրամասները չի բացահայտել։

Related posts

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Ընտանեկան բռնության դեմ ստորագրահավաքին կարելի է միանալ նաև առցանց