Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

«Rhysida» հաքերային խմբավորումը համացանցի «մութ» տիրույթում հրապարակել է Բեռլինի վարչական ցանցից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ՝ ընդհանուր 5,8 տերաբայթ ծավալով։

Դրանք հրապարակվել են այն բանից հետո, երբ Բեռլինի իշխանությունները հրաժարվել են վճարել հաքերների պահանջած 30 բիթքոյնը՝ շուրջ 2 միլիոն եվրո։ Հրապարակված նյութերի թվում կան գաղտնի փաստաթղթեր, աշխատանքային և մրցութային նյութեր, պայմանագրեր, էլեկտրոնային հասցեներ, գաղտնաբառեր, ֆինանսական տեղեկություններ և քաղաքացիների ու պետական աշխատակիցների անձնական տվյալներ։

Իրավապահ և անվտանգության մարմինները շտապ ուսումնասիրում են հրապարակված տվյալները։ Տուժած անձանց հայտնաբերելու դեպքում համապատասխան գերատեսչությունները նրանց կտեղեկացնեն հնարավոր վտանգների մասին։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան