2022-ին միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում նախատեսվում է 2022 թվականին գիտության ֆինանսավորման ուղղությամբ հատկացնել 83 տոկոսով ավելի գումար: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Մեր պետության հարատևությունն ապահովելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ գիտության և կրթության բնագավառում, ինչը մեզ համար չափազանց կարևոր առաջնահերթություն է: 2022-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով: Այստեղ են կրթական օբյեկտների շինարարության և նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, որով շարունակվելու է ներկայում ընթացող շինարարական աշխատանքները և նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ»,-ասաց Փաշինյանը:

Այս պահի դրությամբ 76 դպրոց և 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում: «2022-ին միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտությունների հատկացվող գումարն ավելին է 2.5 անգամ՝ կազմելով 6.7 մլրդ դրամ»,-ասաց վարչապետը:

Նա շեշտեց՝ իրենց նպատակն է անձի կրթությունն ու շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից