19–ամյա երիտասարդը կրակել է երևանյան ակումբներից մեկում, հետո դանակահարել մենեջերին

Երևանյան ակումբներից մեկում 19-ամյա մի երիտասարդ ատրճանակից կրակել է, հետո վիճել է ակումբի մենեջերի հետ ու դանակահարել նրան։

Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 26-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Կենտրոնական բաժինը 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 36-ամյա մի երևանցի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մեկնել են հիվանդանոց։

Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի ժամանցի վայրերից մեկում։

Ժամեր անց երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։

Նրա մոտ ատրճանակ ու ծալովի դանակ է հայտնաբերվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ