Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կրկին քննարկում է «Ամերիկայի կուսակցության» ստեղծման հարցը։

Այդ նպատակով հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը, նա քվեարկություն է սկսել X-ում և հարցրել օգտատերերից, թե արժի արդյոք ստեղծել նոր քաղաքական ուժ՝ անկախ գործող երկկուսակցական համակարգից։

«Անկախության օրը հիանալի առիթ է մտածելու՝ ուզում եք արդյոք անկախություն երկկուսակցական (իսկ ոմանք կասեն՝ միակուսակցական) համակարգից։ Պե՞տք է ստեղծենք Ամերիկայի կուսակցություն»,- հարցրել է Մասկը։

Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 224 հազար օգտատեր։ Նրանցից 62.2 տոկոսը կողմ է արտահայտվել նոր կուսակցության ստեղծմանը, իսկ 37.8 տոկոսը՝ դեմ։

Քվեարկությունը դեռ շարունակվում է և կավարտվի 22 ժամից:

Միլիարդատիրոջ հայտարարության համաձայն՝ «Ամերիկայի կուսակցությունը» հանդես կգա որպես անկախ քաղաքական ուժ՝ դուրս երկու հիմնական կուսակցությունների՝ Հանրապետականների և Դեմոկրատների ազդեցությունից։

Related posts

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը

Գագիկ Ծառուկյանին մեկուսարանից տեղափոխել են ՔԿ՝ առերեսման. նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից

ԿԸՀ-ն որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը