Հայաստանի և Լյուքսեմբուրգի քաղաքական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակությամբ նշել, որ երկկողմ քաղաքական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը շեշտել է նաև միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության շարունակական և հետևողական արձագանքի կարևորությունը: Այդ առումով, կարևորվել են նաև Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի և Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ընդունված երկու բանաձևերն ու հնչեցված գնահատականները:

Քննարկվել են նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ուղղությամբ նախատեսվող հետագա ծրագրերը:

Related posts

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն