«Սյուրպրիզներ չեն լինելու»․ Շիրակի մարզպետը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Շիրակի մարզի 4 համայնքներում մինչև տարեվերջ կանցկացվեն հերթական ՏԻՄ ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է Ախուրյան և Արթիկ համայնքներում ընտրությունների անցկացման ժամկետները․ երկու համայնքներում էլ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 25-ին:  Մյուս երկու՝ Աշոցք և Ամասիա համայնքների ընտրությունների հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն։ Ըստ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների համար սահմանել է սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը, իսկ համայնքների ընտրությունների ժամկետները նախատեսվում է կազմակերպել այնպես, որ գործընթացը հնարավորինս համակարգված իրականացվի։

Related posts

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին

Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը