Շիրակի պարեկները հայտնաբերել են մարիխուանայի զանգվածով տասնյակ փաթեթներ

Փետրվարի 27-ին Շիրակի մարզի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը: Երեկոյան ժամը 10-ի սահմաններում նրանք Գյումրիի Երևանյան խճուղում նկատել են, որ մի տղամարդ երկաթուղու գծանցի մոտ փաթեթներ է տեղադրում, իսկ քիչ հեռվում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է կայանված։ Ախուրյան գյուղի 27-ամյա բնակիչ վարորդը և Գյումրիի բնակիչ, նախկինում դատված 30-ամյա ուղևորը, որը փաթեթներ տեղադրողն էր, ձերբակալվել և տեղափոխվել են Կումայրիի բաժին:
Երևանյան խճուղում կատարված զննությամբ իրավապահները հայտնաբերեցին կշեռք և մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «ԲՄՎ»-ի սրահում հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի տասնյակ փաթեթներ։
Ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Related posts

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի