Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է սպայակազմին և զինակոչիկներին՝ ԶՈՒ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ:

Նախարար Պապիկյանը հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից:

Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին` գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից