10-ամյա տղան փրկել է ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը իր ֆեյբուքյան էջում գրել է.

«Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը:
🎖📜 Դրսևորած վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ և դիպլոմ»- գրել է նա:

Related posts

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Միրզոյան

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը