Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը

Ֆրանսիայում տեղի ունեցող լայնածավալ բողոքի ցույցերի ժամանակ ֆրանսիական իրավապահ մարմինների կողմից ձերբակալվածների թիվը հոկտեմբերի 31-ի տվյալներով, գերազանցել է 560-ը, հաղորդում է ici radio-ն՝ հղում անելով Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներին։

Ֆրանսիայում արդեն երրորդ շաբաթն է՝ շարունակվում են կենսապահովման ծախսերի բարձրացման դեմ համազգային բողոքի ցույցերը։

Նրանց միացել են արհմիությունները, «դեղին բաճկոնների» շարժման կողմնակիցները, ինչպես նաև կրթական իրավիճակից դժգոհ ուսանողներն ու դպրոցականները։

BFMTV-ն հոկտեմբերի 30-ին հայտնել էր, որ ձերբակալվել է 511 մարդ։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է