Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

«Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։

Նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի, խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ կարևորելով նաև խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման հարցում միջազգային գործընկերների կառուցողական դերակատարությունը: Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերին։

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։

Related posts

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ