Ֆոն դեր Լայենը կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ պարտադրելու համար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ պարտադրելու համար:

«Ճնշումը միակ լեզուն է, որը հասկանում է Ռուսաստանը, և մեր դաշնակիցների ու բարեկամների հետ համակարգված պատժամիջոցները առանցքային նշանակություն ունեն Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար»,- նշել է պաշտոնյան:

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև հավելել է, որ «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությունը:

Related posts

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան