Օնիկին ասացի՝ Մոսկվայից լուրջ մարդիկ առաջարկում են բանակը հանել փողոց և իշխանությունը հանձնել ժամանակավոր կառավարությանը, իսկ ես տեղեկատվական աջակցություն կտրամադրեմ, Օնիկը պատասխանեց՝ «Թող Մոսկվան ուղիղ հրահանգ տա, և ես զորքը կհանեմ»․ Գաբրիելյանով

Ազգությամբ հայ, ռուսաստանցի մեդիամենեջեր, News media հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երկու իրական պատմություն Հայաստանի մասին։ Պատերազմի ավարտից երկու շաբաթ առաջ ռուս զինվորականներն ինձ ասացին, որ Հայաստանում ինչ-որ բան այն չէ: Որ, իբր, Ղարաբաղի մարտիկներից տեղեկություն կա, թե Նիկոլը պատրաստվում է հանձնել Շուշին: Քանի որ ինձ թույլ չտվեցին մտնել Հայաստան, ես այնտեղ ուղարկեցի իմ ընկեր և աշակերտ Սամվել Նալբանդյանին: Նա տեղեկատվական պատերազմի սուպերպրոֆի է և  Ռոստովի մի շարք լրատվամիջոցների սեփականատեր։ Երեք օր անց Սամվելն ասաց, որ պատերազմի մասին  լրիվ սուտ տեղեկություններ են տարածում: Նա ասաց, որ Փաշինյանը կամազուրկ և ապաշնորհ ղեկավար է: Իսկ զորքը ղեկավարելու մասին խոսք անգամ չկա։ Սամվելին խնդրեցի հանդիպել Արծրունին։ Մեկ շաբաթ անց Սամվելը հանդիպեց նաև նրան։ Արծրունը Սամվելին երդվել էր, որ ամեն ինչ հիանալի է և որ հաղթում ենք։ Սամվելն ինձ ասաց. «Արծրունը ստում է, նրան վստահել չի կարելի»: Այսպես էլ եղավ:

Երկրորդ պատմությունը:

Պարտությունից անմիջապես հետո Մոսկվայում հանդիպեցի Օնիկ Գասպարյանին։ Դա Գասպարյանին վերաբերող զորահրամանատարների նամակից անմիջապես հետո էր: Օնիկին ասացի, որ Մոսկվայից լուրջ մարդիկ առաջարկում են բանակը հանել փողոց և իշխանությունը հանձնել ժամանակավոր կառավարությանը: Իսկ ես տեղեկատվական աջակցություն կտրամադրեմ ։ Օնիկը պատասխանեց՝ «Թող Մոսկվան ուղիղ հրահանգ տա, և ես զորքը կհանեմ»: Ասացի՝ «ոչ ոք ուղիղ հրահանգ չի տա» ու բաժանվեցինք: Մնացածը արդեն գիտեք: Այդպես է լինում՝ մեկի կեղծավորությունն ու սուտը, մյուսի վախկոտությունը սերտորեն փոխկապակցվում են և խեղդում Հայաստանը՝  հուրախություն Փաշինյանի և նրա նենգ խմբավորման»։

Related posts

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան