ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico

Եվրոպական միության երկրների մշտական ​​ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների երկարաձգման հարցում, որոնց ժամկետը լրանում է վաղը: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին: Նրանց խոսքով՝ ԵՄ դեսպաններն այսօր ավելի ուշ կհանդիպեն՝ քննարկումը շարունակելու համար:

Սլովակիան ցանկանում է պատժամիջոցների ցանկից հանել USM Holding-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովին և Alfa Group-ի հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանին: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Ուսմանովին ցանկից հեռացնելուն աջակցում են Ֆրանսիան, ինչպես նաև Խորվաթիան և Իտալիան: Սակայն, Politico-ն հաղորդում է, որ մյուս երկրների մեծ մասը «չի ցանկացել դիտարկել պատժամիջոցների ցուցակներից որևէ մեկին հեռացնելու» հարցը: Քննարկումներ են ընթանում նաև այն մասին, թե արդյոք սահմանափակումները պե՞տք է երկարաձգել վեց ամսով, ինչպես դա եղել է 2014 թվականից ի վեր, թե՞ մեկ ամբողջ տարով:

Եվրոպայի երկրները ներկայումս պատժամիջոցներ են պատրաստումՌուսաստանից ևս 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ։ Bloomberg-ի տվյալներով՝ ԵՄ-ում կքննարկեն նաև ռուսաստանցիների համար վիզային նոր սահմանափակումները:

Related posts

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը

Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր

Արդարության պահանջի` րոպեներ տևած ձայնը Սպանդարյանում կտրվեց