Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում քննարկվում է տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը։ Նրան առաջադրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Ռուբեն Մխիթարյանին խորհրդարանում ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

Ռուբեն Մխիթարյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 2-ին Գյումրիում։ 2009-2014 թվականներին սովորել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում՝ իրավագիտություն մասնագիտությամբ, ապա ստացել է նաև միջազգային և գործարար իրավունքի մագիստրոսի աստիճան։ Սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում։

2019-2021 թվականներին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, մասնագիտացումը՝ հանրային ֆինանսների կառավարում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2012 թվականին ՀՀ կենտրոնական բանկում։ Աշխատել է նաև Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

2013-2017 թվականներին «Անելիք բանկ» ՓԲԸ-ում աշխատել է որպես առաջատար, ապա՝ գլխավոր մասնագետ։ 2017-2025 թվականներին աշխատել է IDBank ՓԲԸ-ի իրավաբանական վարչությունում՝ զբաղեցնելով բաժնի ղեկավարի պաշտոնը։

2018 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է և փաստաբան։

2025 թվականին եղել է դատավորի թ

2025 թվականին եղել է դատավորի թեկնածու և սովորել է ՀՀ արդարադատության ակադեմիայում։

Իր ելույթի ժամանակ Ռուբեն Մխիթարյանը կարծիք հայտնեց, թե մարդուն իր հայրենի բնակավայրում պահելու լավագույն ճանապարհն տեղում արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծելն է:

«Ուզում եմ, որ մի օր տարածքային զարգացման հաջողությունը չափենք ոչ միայն կառուցված փողոցների, ճանապարհների կիլոմետրերով և ծախսված միլիարդներով, այլ չափենք նրանով, թե քանի նոր աշխատատեղ է ստեղծվել մարզերում, քանի երիտասարդ է որոշել մնալ իր հայրենի գյուղում, հայրենի քաղաքում, քանի երիտասարդ, քանի ընտանիք են Երևանից վերադարձել իր հայրենի քաղաք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը, ապա թեկնածուն հայտարարեց, որ ԱԺ հանձնաժողովը համապատասխան նախարարության կցորդը չէ, հանձնաժողովն էլ նախարարի օգնականը չէ. «Միանշանակ չեմ խոստանում հարմար հանձնաժողով, այլ խոստանում եմ պահանջկոտ հանձնաժողով»:

եկնածու և սովորել է ՀՀ արդարադատության ակադեմիայում։

Related posts

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր

Աժ նիստ