Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հոկտեմբերի 5-ին Արևմտյան Սիբիրից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում հաստատվել էին անոմալ ցրտեր, որոնք մի շարք շրջաններում ուղեկցվեցին ձյան առատ տեղումներով։

Հոկտեմբերի 5-7-ը հանրապետության տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր էր 4-8 աստիճանով։

Հոկտեմբերի 8-ից սկսած՝ մեր երկիր ներխուժած արկտիկական ցուրտ օդային հոսանքները նահանջում են դեպի հյուսիս՝ իրենց տեղը զիջելով արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին, որոնց ներթափանցումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ։

Հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում, օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հոկտեմբերի 13-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +25․․․+26 աստիճանի։

Related posts

ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակ