Քննարկվել է հեռուստաընկերությունների իրավական պաշտպանությունը բարելավող օրենսդրական նախաձեռնությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հեռուստաընկերությունների իրավական պաշտպանությունը բարելավելու նպատակով լրացումներ է առաջակում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում:
Եթե հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին Կարգավորող պետական մարմնի որոշումը` պատշաճ հիմնավորված և պատճառաբանված չլինելու հիմքերով, դատարանի օրինակ ուժի մեջ մտած որոշումով ճանաչվել է անվավեր, ապա նույն պայմաններով ազատ սլոթով հեռարձակումը, իրենց դիմումի հիման վրա, կիրականացնեն մինչ այդ լիցենզավորված հեռարձակողները` մինչև օրենքով սահմանված կարգով նոր լիցենզիայի մրցույթում հաղթող ճանաչվելը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով նախաձեռնության ընդունման արդյունքում հնարավոր կլինի պաշտպանել հեռուստալսարանի տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև նվազեցնել տնտեսվարողների գործունեության ֆինանսական կորուստները:

Կառավարության կարծիքը նախագծի վերաբերյալ եւս դրական է. այն ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում:

Related posts

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին