Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ, բայց ԿԲ-ն որևէ միջամտություն չի կարող անել շուկայում. Մարտին Գալստյան

Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ, բայց ԿԲ-ն որևէ միջամտություն չի կարող անել շուկայում, քանի դեռ դա իրականություն չի դարձել, որովհետև ԿԲ-ն գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել, որովհետև գործիքակազմ չունի: Այդ մասին 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Եթե հանկարծ տեղի ունենա գազի թանկացում, որի արդյունքում մենք կտեսնենք ազդեցությունը, այսինքն՝ սահմանին թանկացավ, վերջնական սպառողի վրա ինչ եղավ, սուբսիդիան ինչ եղավ, տնտեսության մյուս ճյուղերի վրա ինչ եղավ, այդ ամենը մեզ թույլ կտա որոշելու տոկոսադրույքի այն մակարդակը, որը մեր գնաճը չի թողնի, որ բարձր լինի թիրախից»,- ասաց նա:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է