Պատանի շախմատիստները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում

Անթալիայում ավարտվել է տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել:

Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակած 6,5 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալին: 7,5 միավորով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ռուդիկ Մակարյանը:

Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում ՀՀ ներկայացուցիչ Էմին Օհանյանը 7 միավորով դարձյալ երրորդ տեղն է զբաղեցրել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ոսկե մեդալի արժանացած ֆրանսիացի շախմատիստին նա զիջել է ընդամենը կես միավորով:

Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում բրոնզե մեդալին արժանացել է Բենիկ Աղասարովը:

Մ18 տարեկան աղջիկների մրցաշարում Եվրոպայի չեմպիոնի կոչումն ավելի վաղ նվաճել էր աշխարհի Մ18 տարեկանների և Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը:

Նախավերջին՝ 8-րդ տուրում, Մկրտչյանն առավելության էր հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Վերջին տուրում Մկրտչյանն առավելության է հասել ռուսաստանցի Ալիսա Նուր-Մուխամետովայի նկատմամբ և առաջնությունն ավարտել՝ վաստակելով 9 հնարավորից 8,5 միավոր:

Մարիամ Մկրտչյանն այս տարի` ավելի վաղ, նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։

Related posts

Քաղաքացիները թույլ չտվին Միքայել Սրբազանին գնալ Քննչական կոմիտե, Հայր Ասողիկը կոչ արեց երթով շարժվել դեպի Երևան

86-ամյա տղամարդուն կապել էին, հափշտակել 16․700 դոլար, 650 հազար դրամ․ ՆԳՆ

Բերման է ենթարկվել Հայրո Զաքարյանը, Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է ոստիկանություն. ՀՅԴ