Փրկարարները Երևան-Մեղրի ճանապարհին արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա

Մարտի 27-ին, ժամը 09:59-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» հատվածում “Mitsubishi Outlander” մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 168-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա (45 ուղևոր):

Related posts

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան