Գյումրիում երիտասարդին սպանել են դռան դիմաց

Այսօր` ժամը 15:30-ի սահմաններում, Երեւանյան խճուղու 135 Ա շենքի բնակարաններից մեկի մոտ կատարվել է սպանություն: 1995 թվականին ծնված Գ. Դ.-ի դին հայտնաբերել է մայրը. «Այսօր» լրատավականի հետ զրույցում ասել է ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Ըստ նրա` նախնական տվյալներով` սպանվածի թիկունքին առկա է մեկ ծակած-կտրած վերք: ՇՄ դատախազի խոսքով` դին հայտնաբերվել է շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերն իրար միացնող աստիճանահարթակի վրա: Գուրգեն Գրիգորյանի տեղեկացմամբ` հարուցվել է քրգործ 104 հոդվածի 1-ին մասով. դեպքի վայրում աշխատում են քննիչները: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ենթադրյալ հանցանք կատարած անձին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Related posts

Դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել. ՍԴ

«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Նոր քրեական վարույթ՝ ընտրական գործընթացին առնչվող