Փոխգնդապետ Արթուր Քարամյանի գործողությունների շնորհիվ շրջափակումից դուրս է բերվել 600 զինծառայող. ՊԲ-ն ներկայացնում է նոր հերոսների

ՊԲ-ն ներկայացնում է նորօրյա հերոսների սխրանքները:

Նորօրյա մեր հերոսամարտի աչքի ընկնող ներկայացուցիչներից է փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը: Վերջինիս ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 և առգրավվել 3 տանկ, թշնամական կողմն ունեցել է մարդկային լուրջ կորուստներ: Քաջարի փոխգնդապետը նաև կարողացել է արագ կողմնորոշվել մարտական բարդ իրավիճակում և գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել թվով 600 զինծառայողի:

Շարքային Սուրեն Արիկի Գաբրիելյանը խոցել է թշնամական 4 միավոր ՀՄՄ-2, 2 միավոր ՀՄՄ-3 և 2 տանկ: 6 միավոր հակառակորդի տանկ էլ ոչնչացրել է լեյտենանտ Տիգրան Կարենի Պետրոսյանը:

Հակառակորդի համար իսկական պատուհաս է դարձել ՊԲ զինծառայող, փոխգնդապետ Ռյուրիկ Օլեգովիչ Սեմյոնովը: Քաջարի զինվորականը ոչնչացրել է զինամթերքով բեռնված 2 թշնամական «Կամազ», 1 ՊԶՄ, հակատանկային 2 դասակ, 3 տանկ, 8 հետևակի մարտական մեքենա, 1 հրետանային «ՏՌ» կայանք, 2 ավտոտեխնիկա:

Հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել շարքային Մարտին Վարդգեսի Բաբախանյանը, ու ևս 2 տանկ՝ սերժանտ Կարապետ Սեյրանի Հարությունյանը:

Փառք մեր հերոս տղաներին:

Նրանց կատարածը հավերժ կմնա մեր ժողովրդի հերոսական տարեգրության էջերում և նրանց օրինակով կդաստիարակվեն սերունդներ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում