Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել վարչապետի ու կառավարության աջակիցների հավաքը

Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության աջակիցների հավաքը, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրության ընթացքում արգելվում է դրանց անցկացումը: Այս մասին հավաքի ընթացքում հայտնեցին ոստիկանության աշխատակիցները:

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքը և դրանց մասնակցելու գործողությունները»,- հայտնեցին ոստիկանությունից:

Related posts

Անվտանգության զգուշացում կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար

Արթիկում առատ կարկուտ է տեղացել. տեսանյութ

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը