Անվտանգության զգուշացում կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար

Հրապարակվել է անվտանգության զգուշացում կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար:

«AM-CERT-ը միանում է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի և այլ տարածաշրջանների կիբեռանվտանգության մարմինների նախազգուշացմանը՝ PHP ծրագրավորման լեզվում հայտնաբերված երկու կրիտիկական խոցելիության վերաբերյալ։

PHP-ն լայնորեն կիրառվում է կայքերի և առցանց ծառայությունների, այդ թվում՝ WordPress, Nextcloud, Roundcube և Moodle հարթակների աշխատանքում։

Այս խոցելիությունները կարող են oգտագործվել սերվերում հեռակա կարգով վնասակար կոդ գործարկելու նպատակով և այդ միջոցով գողանալ տվյալներ, անջատել կայքը կամ հասանելիություն ստանալ կազմակերպության ցանցին։

Ի՞նչ անել․

  • նույնականացրեք ձեր ցանցում առկա PHP-ով աշխատող համակարգերը,
  • հնարավորինս շուտ տեղադրեք անվտանգության վերջին թարմացումները կամ սահմանափակեք վեբ կայքի հասանելիությունը համացանցից (https://www.php.net/archive/2026.php),
  • մշտադիտարկեք ձեր կայքի անվտանգության լոգերը՝ կասկածելի ակտիվությունը հայտնաբերելու նպատակով,
  • եթե ձեր կայքը սպասարկում է այլ ծրագրավորող կամ հոսթինգ ընկերություն, ապա համոզվեք, որ նրանք տեղյակ են այս զգուշացման մասին,
  • եթե պարզապես այցելում եք կայքեր, քայլեր ձեռնարկելու կարիք չկա։

Եթե ձեր համակարգում նկատել եք կասկածելի ակտիվություն, կարող եք այդ մասին հաղորդել AM-CERT-ին՝ հետևելով https://am-cert.am/report էջում նշված քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Related posts

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel Awards

Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրյա 30-ից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի են ենթարկվել․ կա կալանավորված